воскресенье, 20 февраля 2011 г.

Աղաչում եմ մի ճար արեք... =D =P


Վերջերս մեծ աղմուկ է բարձրացել Վահրամ Պետրոսյանի և Սասուն Պասկևիչյանի միջև «մենամարտը»:  Թե վեճը մի ուրիշ թեմայի շուրջ լիներ, կվերագրեի տարիքային տարբերությանը կամ ավագ ու երիտասարդ սերունդների մշտական «պատերազմին», բայց այս դեպքում խոսքը մեր ազգայինին մեր հայկական երգարվեստին է վերաբերվում: Սա այն եզակի դեպքերից է, երբ ես՝ երիտասարդ սերունդի ներկայացուցիչս  պատրաստ եմ կանգնել ավագների կողքին, ավելին՝ մինչև վերջ պատրաստ եմ պայքարել արաբական, ադրբեջանական ու թուրքական «ելևէջների» դեմ: Ուղղակի չեմ կարողանում հասկանամ՝ ինչպես կարող է հայ մարդն ասել, որ ինքն ուզում է ադրբեջանական երաժշտություն գրել: Որ իր ընկերների մեջ չկա գոնե մեկը ով ադրբեջանական երաժշտություն չի սիրում: Դրա մասին հայտարարելու փոխարեն ամաչել է պետք ու ճաշակ զարգացնել:
Իրոք ցավալի է, որ հայաստանում այսօր կան մարդիկ, որոնք պատրաստ են մոռացության մատնել իրենց ազգայինը ու հարազատ համարել մի ազգի արվեստ, ում թշնամի են համարում:

Комментариев нет:

Отправить комментарий

Related Posts Plugin for WordPress, Blogger...